Рубрика: Без рубрики, Պատմություն

1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայաստանը

Առաջադրանք 1

Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։

Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։

Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։

Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»։

Աղբյուրներ՝ հայոց պատմություն, 8-րդ դասարան , էջ 73-79,համացանց

Рубрика: Без рубрики, Անգլերեն

My newspaper story/Australian bushfires

It was happened in Australia. Australia fires have burnt an estimated 18,6 million hectares, destroyed 5900 buildings and killed at least 34 people. One billion animals have been killed. Air quality has dropped to hazardous levels.

The fire started in various ways. It happened because of strong winds and very hot weather, some by lightning some by human actions. However, it’s the climate conditions that provide ample fuel for the fires to grow and spread. Before the fires ignited, Australia was already enduring its hottest and driest year on record. It’s summer time in the southern hemisphere, and the heat keeps rising.

The smoke became another disaster. On January 1st, Australias capital recorded the worst pollution it’s even seen. As the firemen couldn’t control the fire, many people left their homes and the millions of animals have been killed and burnt🥵 .

Рубрика: Без рубрики, Ռուսերեն

Домашнее задание- 20.02.2020

Домашняя работа: Прочитать и знать содержание  рассказа О’ Генри » Последний лист» Найдите в словаре об’яснение слова » шедевр» приходилось ли вам видеть шедевры и где? Шедевр это произведение высочайшего уровня. Я видела картину «Мона Лиза» произведение Леонардо Да Винчи, картину «Три медведя» Шишкина, картину «Неизвестная» Крамского.

Рубрика: Без рубрики, բույսերի և կենդանիների խնամք

Խաղողի և գինու դպրոցը

Ես բույսերի և կենդանիների խմբում եմ սովորում։ Մենք այցելում ենք խաղողի և գինու դպրոցում։ Սովորում եմ ինչպես պատրաստոլ տնական գինի և ճիշտ շշալցնել գինին, ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

փոշեկուլը և ցախավենը

Մի մեծ հրապարակում, ապրում էր բեֆանաների ընտանիք։ Նրանք զբաղվում էին ցախավելի վաճառքով։ Ցախավելով նրանք կարողանում էին ճամփորդել ամբողջ աշխարհով, նույնիսկ տիեզերքով։ Մի օր նրանց գործը սկսում է օգուտ չտալ։ Բեֆանաների ընտանիքի տղան`խորհուրդ էր հարցնում իր քքրոջից,թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի ցախավելները վաճառվեն։ Քույրը մտածեց գինը ցածրացնել, հետո մտածեց, որ ցախավելը կարճացնեն, հետո երկարացրեցին։ Նրանք մտածեցին, որ պետք է նորաձևություն մտցնել։ Նրանք մտածեցին ցախավելները փոխարեն, վաճառեն փոշեկուլներ։ Մարդիկ սկսեցին փոշեկուլներով շրջել աշխարհով։ Բայց դա խանգարում էր մարդկանցներս էր քաշում ամեն ինչ`ամպերը, լատիներենի դասավանդողին։ Փոշեկուլը լավ բան է`մաքրության համար, բայց ճամփորդելու համար, ցախավելը ավելի հարմար է։վվ

Рубрика: Без рубрики, Ռուսերեն

Слово ДОЛЖЕН с инфинитивом (настоящее и прошедшее время)

А. Упражнение 1. Вместо точек вставьте слово должен в нужной форме.

1.Я должна писать письма. 2.Ты должен писать письма. 3. Он должен писать письма. 4.Она должна писать письма. 5. Мы должны писать письма. 6.Вы должны писать писать письма. 7. Они должны писать письма.

Упражнение 2. Вместо точек вставьте слово должен в нужной форме.

1.Вы должны много заниматься. 2. Ахмед должен читать текст правильно. 3. Мы должны писать диктант. 4.Анна должна повторять новые глаголы. 5. Я должна отвечать урок хорошо. 6. Виктор и Борис должны делать домашнее задание. 7.Ты должен знать этот урок.

Б. Упражнение 3. Напишите предложения со словом должен в прошедшем времени.

1.Вечером я должна была писать письма. 2.Мы должны были читать этот рассказ. 3.Все студенты должны были купить этот словарь. 4. Мария должна была читать этот рассказ. 5.Вы должны были много заниматься. 6. Рашид должен был делать это упражнение. 7. Ты должна была повторять глаголы каждый день.

Рубрика: Без рубрики, ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը կյանքի կարևոր պայմաններից է: Ինչքան մարդը պատասխանատու է, այքան նա դառնում է լավը հասարակության համար: Մարդիկ լուրջ են ընդհունում ավելի շատ պատասխանատու մարդկանց:

Պատասխանատու մարդկանց հետ աշխատանքը գրեթե միշտ ստացվում է: Օրինակ՝ գործարանների համագործակցության ժամանակ, միշտ պետք է կրել պատասխանատվություն, կամ խնջույք կազմակերպելու համար:
Պաանատվությունը մարդիկ պարտավոր չեն  կատարել: Բայց պատասխանատվությունը կայացած մարդու համար անհրաժեշտ է: Պարասխանատվությունը մարդիկ կատարում են իրար հանդեպ մտածելով և հոգատարությամբ:

Եթե դու պատասխանատու ես հիմա ինչ որ աշխատանքի համար, ապա հետագայում պատասխանատու կլինես քեզ և դիմացինիտ նկատամբ:  Պատասխանատվությունը պարբերվում է պարտավորությունից: Օրինակ՝ այն աշխատանքը, որը դու կատարում ես սիրով, քո ցանկությամբ, ուրեմն դու դառնում ես պատասխանատու, բայց եթե դու չես ցանկանում, բայց ստիպված ես, ուրեմն դու դա կատարում ես որպես պարտականություն:
Մարդը իրեն պատասխանատու է զգում ուրիշ մեկի հանդեպ, երբ  մյուսը կարևոր է նրա համար և նա այդ ամենը կկատարի սիրով: Առանց ցանկության մարդիկ իրար նկատմամբ պատասխանատվություն չեն կրի: Կարծում եմ, որ պետք է միայն կատարես աշխատանքը որպես պատասխանատվություն: Պատասխանատվությունը գործում է ամեն տեղ:
Կան մարդիկ, ովքեր պատասխանատու չեն: Օրինակ՝ երբ նրանք խոստացածը չեն անում, մարդիկ հիասթափվում են, նեղանում են և անպատասխանատու են կոչում այդ մարդուն: Դա շատ վատ է:
Առաջ մարդու պատասխանատվության բացակայության դեպքում, պատժի էին ենթարկում: Ես կարծում եմ, որ դա սխալ մեթոդ է, մարդուն պատասխանտու դարձնելու համար:

Մարդը պետք է դառնան պատասխանատու իր կամքով:

Рубрика: Без рубрики, ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվություն

Ես կարծում եմ, որ պատասխանատվությունը մարդիկ պարտավոր չեն  կատարել: Բայց պատասխանատվությունը կայացած մարդու համար անհրաժեշտ է: Պարասխանատվությունը մարդիկ կատարում են իրար հանդեպ մտածելով և հոգատարությամբ: Եթե դու պատասխանատու ես հիմա ինչ որ աշխատանքի համար, ապա հետագայում պատասխանատու կլինես քեզ և դիմացինիտ նկատամբ:  Պատասխանատվությունը պարբերվում է պարտավորությունից: Այն աշխատանքը, որը դու կատարում ես սիրով, քո ցանկությամբ, որեմն դու դառնում ես պատասխանատու, բայց եթե դու չես ցանկանում, բայց ստիպված ես, ուրեմն դու դա կատարում ես որպես պարտականություն:  Մարդը իրեն պատասխանատու է զգում ուրիշ մեկի հանդեպ, երբ  մյուսը կարևոր է նրա համար և նա այդ ամենը կկատարի սիրով: Առանց ցանկության մարդիկ իրար նկատմամբ պատասխանատվություն չեն կրի: Այդ ժամանակ իրենց արարքը կհամարվի որպես պարտավորություն: Կարծում եմ, որ պետք է միայն կատարես աշխատանքը որպես պատասխանատվություն: Եթե այն ընդհունես որպես պարտականություն, քեզ մոտ ամեն ինչ սխալ կստցվի:

Рубрика: Без рубрики, Պատմություն

Փետրվարի 15-22, առաջադրանքներ 8-րդ դասարանի համար

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակությունները/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան ,էջ 55-60/

Տանը

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

1757թ. Պլեսի ճակատամարտը

1757թ. Եվրոպացիներին Չինաստան մուտք գործելու արգելումը

1770թ Բենգալիայում մահացավ 10մլն. մարդ սովի պատճառով

1857-1859թ. Մեծ ապստամբություն Մոնղոլների և Մեծ Բրիտանիայի միջև

1858թ. Անգլիայի խորհրդարանը ընդհունեց Հնդկաստանի օրենքը

1644-1911թթ. Չինաստանում հաստատվեց մանջուրական Ցին արքայատոհմ

1840-1842թթ Ափիոնի պատերազմ

  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանում ստեղծվեծ Արևելահնդկական ընկերություն: Այդտեղ տարբեր երկրներ մասնաբաժին ունեին և ցանկանում էին մեծացնել իրեց բաժինը կամ էլ ամբողջ Հնդկաստանը: Այդ վեճերի ժամանակ հաղթեց Մեծ Բրիտանիան: Այդ ժամանակ զոհվեցին հազարավոր հնդիկներ: 19 դարի կեսին ավարտվեց նվաճման գործընթացը: 1857թ. անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսեց: Այն գլխավորում էր Մոնղոլական կայսերը: 1 տարի անց ապստամբությունը ճնշվեց, մեծ մոնղոլի հարստությանը դադարեց գոյություն ունենալ: Անգլիացիները օգտագործում էին ամբողջ հարստությունը, չնայած նրանք Հնդկաստան ներմուծեցին արդյունաբերական տարրեր:

  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

17 դարի կեսերին Չինաստանից հյուսիս-արևելքում բնակվող մանջուրները, 1644 թ գրավելով Պեկինը ստեղծեցին Ցին կայսրություն: Ամբողջ Չինաստանը հայտնվեց նրանց գերիշխանության ներքո: Այդ արքայատոհմը կառավարեց մինչև 20 դարի սկիզբ: Նոր դարերում շարունակվում էր չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից: Այս իրավունքը մեծապես խանգարում էր երկրի տնտեսական զարգացմանը: Եվրոպացիների գաղութային նկրտումներն ուղևորվեցին Չինաստան: Նրանք փորձում էին ստանալ ազատ առևտրի և ձեռներեցության  իրավունք: Չինական կողմը անստահությամբ էր վերաբերվում եվրոպացիներին: ։ Աստիճանաբար կաթոլիկ միսիոներները վտարվեցին երկրից, փակվեցին քրիստոնեական եկեղեցիները։ Իսկ XVIII դ. կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոու, փակվեցին նրանց առջև։ Չինաստանում քաջատեղյակ էին հարևան երկրներում եվրոպացիների վարած գաղութային քաղաքականության մասին: Եվրոպացիները ունէին Չինացիների կարիքը ապակու, մետաքսի արտահանման համար, բայց Չինաստանը չօգնեց նրանց: Անգլիացիները    դիմեցին խադեպը չունեցող քայլի։ Սկսեցին Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Չինաստան ներմուծել ափիոն։ Դրաներկրումը շարունակ աճում էր՝ ահռելի եկամուտներ ապահովելով անգլիացիներին։ Աննախադեպ չափերի հասավ թմրամոլությունը, երկիրը կանգնեց աղետի առջև։ Չինաստանն արգելեց թմրանյութի ներկրումը, որի պատճառով Մեծ Բրիտանիան պատերազմ սկսեց: Պատերազմի ժամանակ հաղթեցին Անգլիացիները: Չինաստանը բացեց 5 նավահանգիստ:Այսպես տեղի ունեցավ Չինաստանի «բացումը» արտաքին աշխարհին։ Սակայն, իտարբերություն Հնդկաստանի, եվրոպացիներին չհաջողվեց նվաճել Չինաստանը:

  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար

Դիանա Աբգարը եղել է հայ գրող, դիվանագետ: Նա իր կյանքի մեծ մասը օգնել է հայաստանում չբնակվող հայերին օգնելով: Դիանա Աբգարի իրական անվանումը կոչվել է Անահիտ Աղաբեկյան: Նրա ընտանիքը  Ջուղայից գաղթել են Պարսկաստան, այնտեղից էլ Հնդկաստան: Դիանան սովորել է կանանց մենաստանում: Նա ամուսնացավ Միքայել Աբգարի հետ և Կոբո քաղաքում ապրանքների ներկրման և արտահանման ընկերություն հիմնեց: Մի քանի տարի բնակվելով Ճապոնիայում Դինանան սկսեց վեպեր գրել: ՙՙՍյուզանը՚՚ իր առաջին գիրքն էր, որը հրատարակվել էր 1892 թվականին: Նրանք ապրում էին շատ լավ վիճակում մինչև Միքայելի մահը: Իր հոգսերին միացավ նաև ամուսնու աշխատանքները: Իր կյանքի ընթացքում Դիանան միշտ պահպանել է կապը իր հայրենիքի հետ: Առաջին աշխարհամարտի տարիներին նա գրել էր գրքեր մարտի օրերի հետ կապված: 1920 թվականին հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ներկաչացուցիչն արտերկրում ՝ նա դարձավ առաջին կին դեսպանը:

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակությունները/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան ,էջ 55-60/

Տանը

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

1757թ. Պլեսի ճակատամարտը

1757թ. Եվրոպացիներին Չինաստան մուտք գործելու արգելումը

1770թ Բենգալիայում մահացավ 10մլն. մարդ սովի պատճառով

1857-1859թ. Մեծ ապստամբություն Մոնղոլների և Մեծ Բրիտանիայի միջև

1858թ. Անգլիայի խորհրդարանը ընդհունեց Հնդկաստանի օրենքը

1644-1911թթ. Չինաստանում հաստատվեց  Ցին արքայատոհմը+

լպճծ

ժխպյ840-1842թթ Ափիոնի պատերազմ

  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանում ստեղծվեց Արևելահնդկական ընկերություն: Այդտեղ տարբեր երկրներ մասնաբաժին ունեին և ցանկանում էին մեծացնել իրեց բաժինը կամ էլ ամբողջ Հնդկաստանը: Այդ վեճերի ժամանակ հաղթեց Մեծ Բրիտանիան: Այդ ժամանակ զոհվեցին հազարավոր հնդիկներ: 19 դարի կեսին ավարտվեց նվաճման գործընթացը: 1857թ. անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսեց: Այն գլխավորում էր Մողոլական կայսերը: 1 տարի անց ապստամբությունը ճնշվեց, մեծ մողոլի հարստությանը դադարեց գոյություն ունենալ: Անգլիացիները օգտագործում էին ամբողջ հարստությունը, չնայած նրանք Հնդկաստան ներմուծեցին արդյունաբերական տարրեր: