Рубрика: Իմ մասին

Իմ ՄԱՍԻՆ

Ես Սահակյան Իզաբելլան եմ։ Սիրում եմ պարել, պարն ինձ համար ամենահաճելի զբաաղմունքն է։ Շատ եմ սիրում նաև ուլունքագործություն և ասեղնագործություն։ Սիրում եմ բակում ընկերներիս հետ խաղալ։

Ես եկել եմ Artsem վարժարանից։ Կրթահամալիրում  սովորում է իմ ընկերուհին։ Նա էլ է այս տարի ընդունվել է այս դպրոց։ Իմ ընկերուհու անունը Ալիտա է։ Հենց նա է ինձ պատմել կրթահամալիրի մասին։ Նա ասում էր, որ այստեղ դասերը շատ հետաքրքիր են  անցնում, որ  ուսուցիչները  շատ բարի են։ Հիմա ես մասնակցում եմ <<Մուտք>> ճամբարին և համոզվում դրա մեջ։ Օրը  շատ  հետաքրքիր է անցնում։ Մասնակցում ենք ընդանուր պարապմունքին, սովորում ենք ինչպես աշխատել համակարգչով, մասնակցում ենք հայրենագիտական ակումբի ներկման աշխատանքներին, կավով ենք աշխատում։ Այդ ամենը շատ հետաքրքիր է ինձ համար։

Оставьте комментарий